ԳՈՐԾԻՔՆԵՐ // 

Մեթոդաբանություն

ՄԶՄԿ համարվում է Հայաստանի և Հարավային Կովկասի առաջատար հետազոտական կենտրոններից մեկը, որը քաղաքական խորհրդատվություն է տրամադրում ազգային օրակարգում գտնվող տարբեր խնդիրների վերաբերյալ:

ՄԶՄԿ կողմից օգտագործվող արդյունավետ գործիքներից մեկը, որի միջոցով Կենտրոնը բարձրաձայնում է հանրության, ինչպես նաև փորձագետների կարծիքը տարաբնույթ տնտեսական, քաղաքական, սոցիալական և կրթական խնդիրների վերաբերյալ, «Առանց հղումների իրավունքի» (ԱՀԻ) քննարկումներն են, որոնց արդյունքում ՄԶՄԿ կողմից մշակվում են խնդրո առարկա ոլորտում իրականացվող քաղաքականության մասին առաջարկներ՝ համառոտագրեր: Մինչ այժմ ՄԶՄԿ կողմից կազմակերպվել են ավելի քան 100 ԱՀԻ քննարկումներ և մշակվել ու հրապարակվել ավելի քան 110 համառոտագրեր: ԱՀԻ քննարկումների գործիքը բազմաթիվ պատգամավորների և պետական պաշտոնյաների կողմից, ովքեր պարբերաբար ստանում են համառոտագրերը յուրաքանչյուր քննարկումներից հետո, ճանաչվել է չափազանց օգտակար որոշումների կայացման գործընթացում: Համառոտագրերը շահառուներին ուղարկվելուց հետո ՄԶՄԿ կողմից իրականցվում է դրանց անդրադաձերի մոնիտորինգ: Վերջին տարիներին նշված հետադարձ կապի որակական և քանակական ցուցանիշները զգալիորեն աճել են, ինչի մասին վկայում են էլ. փոստով կամ առցանց քննարկումներով ստացված դիտարկումները:

2007 թ. ՄԶՄԿ-ն վարում է իր բլոգը՝ http://blog.ichd.org, որն այդ ժամանակից ի վեր ծառայում է որպես հետադարձ կապի հարթակ: Հետադարձ կապի ուղիներն օգտագործվում են ոչ միայն որոշում կայացնողների կողմից, այլ նաև լայն հասարակության և փորձագետների, ինչը ցույց է տալիս, որ հասարակության շրջանում կա քաղաքականության շուրջ քննարկումներ ծավալելու մեծ հետաքրքրություն:

Կենտրոնի կողմից կիրառվող գործիքներից մյուսը «Համահամայնքային քննարկումներն» է, որը հանդիսանում է տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության ապահովման արդյունավետ միջոց: Քննարկումների յուրօրինակ այս մոդելը հիմնված է «Խոսում է Ամերիկան» կազմակերպության փորձի վրա, որի կողմից մշակված համայնքային քննարկումների այս մեթոդոլոգիան ուղղված է քաղաքացիների, որոշում կայացնողների պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանը:

Որոշում կայացնողների համար հաճախ դժվար է գնահատել «ընդհանուր շահ» ունեցող քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքը կարևոր խնդիրների հանդեպ: Իրենց հերթին քաղաքացիները զգում են, որ անտեսված են և չունեն հասարակական կյանքում մասնակցելու իրական հնարավորություններ, ինչի արդյունքում ձևավորվում է վտանգավոր բոլորաշրջան:

Համահամայնքային քննարկումները հնարավորություն են ստեղծում վերականգնելու քաղաքացիների ձայնը որոշումների կայացման գործընթացում՝ թույլ տալով հասարակությանն ուղղակիորեն և բովանդակային կերպով իշխանություններին ներկայացնելու իրենց վերաբերմունքը կարևոր հանրային խնդիրների վերաբերյալ:

Յուրաքանչյուր քննարկում յուրօրինակ հավասարակշռություն է ստեղծում «քաղաքական խաղադաշտում»՝ համախմբելով «ընդհանուր շահ» ունեցող հարյուրավոր քաղաքացիների, արդյունավետ և օպերատիվ կերպով ընդհանրացնելով մասնակիցների ներդրումները և քննարկման արդյունքներն անմիջապես տեսանելի դարձնելով հանրության համար:

Համահամայնքային քննարկումների մոդելի ուժեղ կողմերն են՝ ա)շահառուների լայն զանգվածի ընդգրկումը, բ) մասնակցում են բոլորը, ոչ մի միտք չի անտեսվում, գ) ինտերակտիվ քննարկումները, դ) առաջնայնությունների հստակ ձևակերպումը: Մեխանիզմի հաջողության հիմնական գործոններն են՝ ա) շահագրգիռ անձանց անմիջական մասնակցությունը, բ) որոշում կայացնողները ներգրավված են յուրաքանչյուր քայլում, գ) բովանդակության, կառուցվածքի գործընթացի պատշաճությունը, դ) փոփոխություններ ենթադրող արդյունքները:

Համահամայնքային քննարկումները չեն ենթադրում ելույթների, հարց ու պատասխան կամ նախապատրաստված նյութի ներկայացում: Դրանք հնարավորություն են տալիս քաղաքացիներին երկխոսելու և իրականացնելու մտքերի ազատ փոխանակում: Կիրառվեղ տեխնիկական համակարգը հնարավորություն է ընձեռում վերածելու առանձին սեղանների շուրջ երկխոսությունը մեկ ընդհանուր քննարկման: Յուրաքանչյուր սեղանի շուրջ հնչած միտք կամ առաջարկ քննարկման գրառողի կոմից մուտք է արվում համակարգիչ և անլար համակարգչային ցանցի միջոցով փոխանցվում քննարկման գլխավոր օպերատորին, որն էլ անմիջապես արտապատկերում է ստացված հաղորդագրությունները քննարկման դահլիճում տեղակայված էկրանների վրա՝ հնարավորություն ընձեռելով քննարկման բոլոր մասնակիցներին ծանոթանալ համաքաղաքացիների մտքերին և կարծիքներին: Քննարկումների վերջում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում քվեարկել այս կամ այն առաջարկի օգտին: Մասնակիցներն իրենց կարծիքն ու վերաբերմունքն են արտահայտում առաջադրված թեմաների շուրջ և քվեարկությամբ իրենց առաջարկներն ուղղում որոշում կայացնողներին: Որոշում կայացնողներն անմիջականորեն ներգրավվում են քննարկումներին ՝ մասնակցելով երկխոսությանը սեղանների շուրջ, հետևելով գործընթացին և պատասխանելով համաքաղաքացիների առաջարկներին:

ՄԶՄԿ ունի տարբեր ցանցերի ստեղծման մեծ փորձ: Հաջողված օրինակներից է «Մոմենտում» հանրային ցանցը, որի անդամները բանակցային և հաղորդակցման հմտություններով օժտված երիտասարդ մասնագետներ են:Համահամայնքային քննարկումների վարողների և գրառողների մեծ մասը վորհիշյալ ցանցի անդամներն են:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։