ՄԵՐ ՄԱՍԻՆ // 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (այսուհետ՝ ՄԶՄԿ կամ Կենտրոն) սկսել է իր գործունեությունը 2000թ. մարտից և այդ ժամանակից ի վեր նվաճել է նախկին խորհրդային և հարավկովկասյան երկրների համանման կազմակերպությունների ցանկում ինքնատիպ և ազդեցիկ վերլուծական կենտրոնի համբավ: Իրադարձություններով հարուստ իր ողջ պատմության ընթացքում Կենտրոնը հավատարմորեն հետևել է իր հիմնական սկզբունքներին և նպատակներին, մասնավորապես՝ միավորել հասարակական, գիտական, մշակութային և գործարար ոլորտների կարող և առաջադեմ միտքը, հզորացնել ժողովրդավարական մեխանիզմներն ու սերմանել ազատ շուկայական մեխանիզմներ՝ նպաստ բերելով կովկասյան երկրների տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացին:

Ինչ խնդիր էլ որ դրված լինի՝ հակամարտության կանխարգելում, թե կարողությունների հզորացում, հակածխախոտային արշավների կազմակերպում, թե վիրտուալ գյուղատնտեսական շուկայի ստեղծում, ՄԶՄԿ առաքելությունն է աջակցել քաղաքականության մշակման, որոշումների կայացման գործընթացների բարելավմանը՝ հետազոտությունների, վերլուծությունների, ուսուցման, վերապատրաստման և խորհրդատվության միջոցներով: Այս առաքելությունն իրագործվում է տնտեսական զարգացման և սոցիալական ապահովության կարևոր խնդիրների վերաբերյալ յուրօրինակ լուծումներ առաջադրելու ճանապարհով, որոնք քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և մամուլին հասանելի դարձնելու համար ՄԶՄԿ օգտագործում է բազմազան միջոցներ:

ՄԶՄԿ-ն ձգտում է՝

  • ուժեղացնել քաղաքացիական հասարակությունը,
  • նպաստել տարածաշրջանային ինտեգրմանը և խաղաղության ամրապնդմնանը,
  • նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը և աղքատության կրճատմանը,
  • օժանդակել կառավարման և պետական հատվածի բարեփոխումներին,
  • զարգացնել ազատ շուկայական ինստիտուտները,
  • ձևավորել տեղական ինքնակառավարման արդյունավետ փորձ,
  • բարձրացնել շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ տեղեկացվածությունը,
  • բարձրացնել առողջության առաջնային պահպանության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը,
  • խթանել հայկական մշակույթը

ՄԶՄԿ թիմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող վերլուծաբաններ և հետազոտողներ, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և աշխատանքային մեծ փորձ՝ ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Կենտրոնն մշտապես զբաղված է զանազան ծրագրերի և նախաձեռնությունների մշակմամբ և իրականացմամբ : Կենտրոնի կողմից հրապարակվել են բազմաթիվ վերլուծական նյութեր՝ «Տեսակետներ», «Համառոտագրեր», հոդվածներ, հետազոտություններ, գրքույկներ, բրոշյուրներ և տեղեկատվական թերթիկներ, իրականացվել են բազմաթիվ ուսուցողական ծրագրեր՝ ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց շրջանակներում ամենատարբեր թեմաներով վերապատրաստում են անցել 1000-ից ավելի մասնագետներ, ձեռնարկվել են հասարակության իրազեկման և արշավներ, կազմակերպել են հազարից ավելի աշխատանքային հանդիպումներ, միջազգային կոնֆերանսներ և գործարար համաժողովներ:

Ըստ «Ֆրիդմ հաուս» կազմակերպության՝ «Հայաստանում գործում են երկու հիմնական վերլուծական կենտրոններ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն ու Ազգային և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնը: Դրանցից յուրաքանչյուրը պարբերաբար հրապարակում է իր վերլուծությունները, կազմակերպում կոնֆերանսներ և սեմինարներ, սակայն չկան հստակ հիմքեր, որ այս կառույցներից որևէ մեկը էական ազդեցություն է ունենում պետական քաղաքականության վրա»:

Անցած տարիների գործունեության վերլուծությունն ակներև է դարձնում ապագային ուղղված մեր նպատակը՝ ստեղծել հնարավորություններ հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա շոշափելի և անհրաժեշտ ազդեցություն ապահովելու նպատակով, այդպիսով մեր լուման ներդնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում:

ՆՊԱՏԱԿՆԵՐ

Կենտրոնը ձգտում է խթանել սոցիալական գործընթացների զարգացումը, ինչպես նաև գոյություն ունեցող տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ խնդիրների վերաբերյալ այլընտրանքային մոտեցումների և լուծումների շարունակական մշակումը: Հիմնվելով կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքների արդյունքների վրա՝ Կենտրոնը մշակում է համապատասխան առաջարկություններ ինչպես քաղաքականություն կերտողների, այնպես էլ լայն հասարակության համար:

Կենտրոնը ձգտում է իրագործել նպատակներն ու լուծել իր առջև դրված խնդիրները հետևյալ հիմնական միջոցներով՝

  • հետազոտություններ և զարգացում
  • հանրային քաղաքականության ուղղորդում
  • վերապատրաստում և կրթություն
  • մշակույթի և արվեստի խթանում
  • սեմինարների, համաժողովների և ֆորումների կազմակերպում

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։